Լուրեր
ՀՀ ԱՆ. Պետություն-«Հայկական միջազգային բժշկական հիմնադրամ»- «էրեբունի» բժշկական կենտրոն գործակցության հաջողված արդյունք
Մեկ ամիս առաջ ծանրալսություն ունեցող 19 վիրահատվածներն այսօր արդեն լսելու հնարավորություն ստացան. նրանցից 16-ը երեխաներ են։ Վերականգնողական փուլից հետո բուժման ցիկլը կամբողջանա և կոխլեար իմպլանտի վիրահատությունը կհամարվի կայացած։
Այս հաջողությունը պետություն-«Հայկական միջազգային բժշկական հիմնադրամ»- «էրեբունի» բժշկական կենտրոն գործակցության արդյունքն է։
«Երբ ականատես ենք լինում նման լուսավոր պահերի, վերագտնում ենք մեր ուժերը, առավել ոգևորվում ենք ու ավելի մեծ եռանդով աշխատում, որ կարողանանք մեր բնակչության համար ապոհովել հնարավորինս որակյալ, հասանելի և մատչելի բուժօգնություն: Սովորաբար այնքան ենք տարված լինում մեր ծրագրերով ու աշխատանքով, որ հաճախ չենք կարողանում տեսնել ու զգալ դրանց արդյունքը, իսկ այսօր այն հազվադեպ օրերից է, որ կարողանում ենք վայելել մեր միասնական աշխատանքի բերկրանքը: Կարևորն արդյունքն է, և ևս մեկ անգամ այս փոքրիկ հրաշքն ապացուցեց, որ հնարավոր է հոգատար գործընկերների ու մարդակենտրոն ծրագրերի շնորհիվ հաղթահարել ամեն բան: Մենք հնարավորություն ստեղծեցինք բոլոր բալիկների համար անվճար վիրահատական միջոցառումներն անցնելու և մի շարք նվիրյալների շնորհիվ ծրագիրը բարեհաջող նոր փուլ է սկսել»,- նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նշենք, որ միայն 2018-2022թթ. պետական աջակցությամբ կատարվել է 1-4,5 տարեկան 51 երեխայի կոխլեար իմպլանտացիայի վիրահատություն, փոխհատուցվել են նրանց վիրահատության և մեկ տարվա վերականգնողական բուժման ծախսերը:
Հայաստանում իրականացվում է նաև լսողության խանգարումներով և ծանրալսությամբ երեխաների վաղ հայտնաբերմանն ուղղված նորածինների լսողության սքրինինգ` նրանց հետագա բուժումը հնարավորինս վաղ կազմակերպելու նպատակով:
Սքրինինգի արդյունքում հայտնաբերված` լսողության տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող երեխաները վերցվում են դիսպանսերային հսկողության, նրանց մի մասը ստանում են ժամանակակից լսողական սարքեր, իսկ 4-րդ աստիճանի ծանրալսությամբ երեխաները ենթարկվում եմ ականջի խխունջի պատվաստման վիրահատության, որի արդյունքում նրանց հոգեխոսքային զարգացումը հետագայում չի տարբերվում իրենց հասակակիցներից:
Կարդացեք նաև
«Որակն առողջության գրավականն է» խորագրով միջոցառումն առիթ էր գնահատելու բուժքույրերի, մանկաբարձների, դեղագետների, ինչպես նաև երկար տարիներ...
Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...
Նկարում Սերինեն է, ծնվելուց հետո 90 օր գտնվել է Էրեբունի ծննդատան նորածնային բաժանմունքում: Նա ծնվել է հղիության 25-րդ շաբաթում...
«Էրեբունին» հանրապետությունում որպես խոշոր, բազմապրոֆիլ և առաջատար բժշկական կենտրոն մշտապես արդիականացվում է, վերազինվում գերժամանակակից սարքավորումներով...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, կրիտիկական ցուցանիշներով՝ գրեթե անգիտակից, բարձր ջերմությամբ...
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նաիրի» ԲԿ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արման Պարգևի Հակոբյանը` որպես խոսնակ...
Օրերս Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է վերապատրաստման ծրագիր՝ միջին բուժաշխատողների համար...
Մարտի 14-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում դասախոսությամբ հանդես եկավ...
Հերթական անգամ վերապատրաստման նպատակով Նեյրոանգիոգրաֆիայի տարածաշրջանային կրթական կենտրոնում են արտասահմանցի բժիշկները...
Օրեր առաջ ՄՄԱՊԳՀԿ է դիմել 30 տարեկան կին՝ գանգատվելով 1,5-2 ամիս չդադարող արյունային արտադրությունից սեռական ուղիներից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն